Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանը կպատասխանի Գերմանիայում միջուկային նոր զենքի տեղակայմանը. Պեսկով

Ռուսաստանը համապատասխան գործողությունների է դիմելու, եթե ԱՄՆ միջուկային նոր զենք տեղակայի Գերմանիայի տարածքում:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է NTV.ru-ն:

Դմիտրի Պեսկովի՝ ռուսական լրատվական գործակալություններին տրված մեկնաբանություններին նախորդել էր գերմանական ZDF հեռուստաընկերության կողմից տեղեկատվության հրապարակումը, որ ԱՄՆ –ն աշխատանքներ է տանում Գերմանիայում տեղակայված ռազմա-օդային ռազմակայանում B61-12 միջուկային զենք տեղակայելու ուղղությամբ։

«Ցավոք, այդ քայլը կստիպի Ռուսաստանին համապատասխան հակաքայլեր ձեռնարկել հավասարակշռությունը վերահաստատելու ուղղությամբ»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Նույն շարքից