Հասարակություն 

Երբ կհրաժարվի գահից Եղիսաբեթ 2-րդը

Եղիսաբեթ 2-րդ թագուհին Մեծ Բրիտանիայում իշխում է 1952թ.-ից և վերջերս ռեկորդ սահմանեց` գահակալման տարեթվերով գերազանցելով անգամ Վիկտորիա թագուհուն, սակայն կարծես Էլիզաբեթ 2-րդը հոգնել է: Այս մասին գրում է Cosmo.ru.-ն:

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ իր 90-ամյակի կապակցությամբ թագուհին կհրաժարվի գահից` հօգուտ իր թոռան` արքայազն Ուիլյամի:

Թագուհին իր հոլելյանը կնշի ապրիլի 21-ին, սակայն հանդիսավոր տոնակատարությունը պլանավորվել է հունիսին անցկացնել: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հենց այդ ժամանակ էլ թագուհին կհրաժարվի գահից:

Լրագրողները հավաստիացնում են, որ հաջորդ միապետը կլինի արքայազն Ուիլյամը` փոքրիկ թագաժառանգ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի հայրը:

Նույն շարքից