Հասարակություն 

Հռոմի պապն ամերիկացիներին կոչ է արել օգնել բնակչության խոցելի շերտերին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը իր ելույթում նշել է կլիմայի փոփոխության խնդրի լուծման անհրաժեշտության մասին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ը։

Պոնտիֆիկոսը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային։

«Լինելով ներգաղթյալ ընտանիքի զավակ՝ ես ուրախ եմ լինել այս երկրում, որը մեծամասամբ կառուցվել է հենց նման ընտանիքների ջանքերով»,- նշել է Ֆրանցիսկոսը։

Հռոմի Պապը անդրադարձել է կլիմայի փոփոխությանը՝ ասելով. «Կլիմայի փոփոխությունը խնդիր է, որն այլեւս չի կարելի թողնել հաջորդ սերունդներին»։

Նա նաեւ ամերիկացիներին խնդրել է աջակցել բնակչության խոցելի խմբերին։

Նույն շարքից