Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին տան բակում գտել են ծառից կախված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նախնական տվյալներով՝ ծառից կախվածը նշված տան բնակիչ 38-ամյա Էդգար Միքայելյանն է, ով «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենն էր: Այս փաստը հաստատեցին նաեւ կրթահամալիրում: