Известия-ի փոխանցմամբ՝ ռուսական ВКонтакте սոցիալական ցանցն աշխատում է տվյալների ծածկագրման նոր արձանագրության վրա:
«Մենք իսկապես զբաղվում ենք նոր բջջային արձանագրության մշակմամբ՝ մեր հավելվածներն արագացնելու և օգտատերերի տվյալների փոխանցման անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար»,- ասել է ВКонтакте-ի տնօրեն Անդրեյ Ռոգոզովը
Աղբյուրի համաձայն՝ ВКонтакте-ն կթողարկի նաև սեփական մեսենջերը։ Կստեղծվեն ծրագրեր iOS-ի և Android-ի համար, ինչպես նաև տարբերակներ՝ Windows-ով և MacOS-ով աշխատող համակարգիչներում տեղադրելու համար։