Միջազգային Հասարակություն Պատահարներ 

Մեքսիկայում ուսանողներով ավտոբուսն ընկել է զառիթափից

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է զառիթափից: Առնվազն 30 ուսանողներ վնասվածքներ են ստացել, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել Ուրուապան քաղաքում (Միչաոկանի նահանգ): Ըստ փրկարարների՝ վթարի պատճառը ավտոբուսի արգելակներն են եղել: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետեւանքով այն մի քանի պտույտ գլորվելով 10 մետր բարձրությունից ընկել է ձորը:

Նույն շարքից