Քաղաքական 

Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնե են «ՏՕԶ», «Կարաբին», «ԻԺ» հրացաններ և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Արծրուն Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան:

***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Վարդան Ս.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրազենի 25 փամփուշտ, իսկ 1957 թ. ծնված Սարգիս Կ.-ն՝ 7,62 մմ տրամաչափի «Կարաբինի» 249 փամփուշտ:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Արմեն Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրազեն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Նույն շարքից