Քաղաքական 

Ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Twitter-ի իր էջում գրել է, որ արդյունավետ բանակցություններ է ակնկալում:

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում սպասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպում կանցկացնեն ՀՀ արտգործնախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ, այնուհետ տեղի կունենա համատեղ հանդիպում:

Նույն շարքից