Հայաստան Քաղաքական 

Որեւէ գործիչ ԱԺ ամբիոնը չպիտի վերածի միտինգի հարթակի. Կ. Աճեմյանը՝ Զ. Փոստանջյանին

Ասօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ասաց, որ արադարացված է համարում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությունը, որով ծառայությունը սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին ԱԺ-ում իր ելույթում հնչեցրած կոչերի համար:

«Համարում եմ, որ որեւէ գործիչ ԱԺ ամբիոնը չպիտի վերածի միտինգի հարթակի, հանդես գա իշխանափոխության կոչերով: ԱԱԾ պետի հայտարարությունը արդարացված եմ համարում, դրանք բխում են երկրի ու պետության շահերից»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»:

Այդ մտքերի եւ կոչերի համար ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին:

Նույն շարքից