Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արձագանքել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու վերաբերյալ խնդրագրին և ասել, որ ըստ օրենսդրության՝ ինքը չի կարող Սաակաշվիլիին վարչապետ նշանակել, քանի որ գոյություն ունի այս կամ այն թեկնածուին առաջադրելու և կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելու երկար գործընթաց։
«Համաձայն Ուկրաինայի սահմանադրության՝ երկրի վարչապետը նշանակվում է Գերագույն ռադայի կողմից՝ նախագահի ներկայացնելուց հետո»,- նշել է Պորոշենկոն՝ և հավելել, որ այդ գործընթացը տևում է 15 օր։