Հայաստան Քաղաքական 

Փաստաբանը առաջարկում է Սահմանադրությունը քվեարկության դնել մաս-մաս

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե–արտահայտվելու ազատությունը» խորագրով  հանրային քննարկում էր հրավիրվել: Քննարկմանը ներկա էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դժգոհ է քննարկումներից այն իմաստով, որ բոլոր քննարկումները քաղաքական մասով են, մինչդեռ մարդու իրավունքների մասով քննարկումները, ըստ նրա, ոչ պատշաճ մակարդակով են արվում:

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով հավաքվել ենք քաղաքական հարցերի շուրջ է գնում քննարկումը՝ ուշադրություն չդարձնելով մարդու իրավունքների ու ազատությունների հետ կապված հարցերը: Եկեք մարդու իրավունքներից խոսենք՝ մասնավորապես երկրորդ գլխից»,-առաջարկեց նա:

Ըստ նրա՝ մասնավորապես երկրորդ գլուխը բավական թերություններ ունի, որոնք ծածկում են սահմանադրական նախագծի առավելությունները: Հայկ Ալումյանի առաջարկն է, Սահմանադրությունը քվեարկության դնել մաս-մաս, քանի որ, ըստ նրա, կետեր կան, որոնց ինքը կողմ է, և ճիշտ հակառակը:

Ներկաներից մեկն էլ ասաց, որ մաս-մաս քվեակության դնելու գաղափարին սատարելով, այդուհանդերձ, ցանկանում է իմանալ, թե այդպիսի փորձ կա՞, թե ոչ:

Հայկ Ալումյանի խոսքով՝  մեծ մոնիտորինգ չի արել, բայց ըստ նրա, եթե այդպիսի երկիր չլիներ էլ, ապա մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը թելադրում է մարդն ազատորեն իր կամքն արտահայտի:

Նույն շարքից