Հասարակություն Իրավական 

«ԳԱԶ-3110» ավտոմեքենայի սրահից զենք է հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի և Մասիսի բաժինների ծառայողները Նորագավիթի ՃՈ անշարժ պահակակետում ծառայություն իրականացնելիս զննություն են կատարել 1962 թ. ծնված Գնել Գ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից հայտնաբերվել և առգրավվել է ողորկափող որսորդական հրացան և որսորդական 4 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Նույն շարքից