Միջազգային Հասարակություն 

Կինը ձերբակալվել է` 1 գիշերվա ընթացքում 626 անգամ արտակարգ իրավիճակների ծառայություն զանգելու համար

Interfax.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիական Թուլուզ քաղաքի բնակչուհուն ձերբակալել են, երբ նա մի գիշերվա ընթացքում ավելի քան 600 անգամ արտակարգ իրավիճակների ծառայություն է զանգահարել:

Ինչպես նշվում է, 54-ամյա կինը, առնվազն 626 անգամ հավաքել է տարբեր ծառայությունների համարներ։ Հայտնի է միայն, որ նա այդքան զանգ կատարելու համար որևէ լուրջ խնդիր չի ունեցել:

Ավելի ուշ, ոստիկանությունը հայտարարել է, որ կինը հոգեկան խանգարումներ ունի։

Նույն շարքից