Հասարակություն 

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կհայտնվեն աղքատության շեմին

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում 836 մլն մարդ ապրում է աղքատության շեմին, և զարգացող երկրներում յուրաքանչյուր 5-րդ մարդն ապրում է օրական 1.25 դոլարից քիչ գումարով։

Սպասվում է, որ Համաշխարհային բանկը կբարձրացնի աղքատության մակարդակը մինչև օրական 1.90 դոլար, ինչն էապես բարձր է ընթացիկ 1.25 դոլարից։

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կհայտնվեն աղքատության շեմին այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկը վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ վերանայի աղքատության ցուցանիշը

Արտասահմանյան ԶլՄ-ների փոխանցմամբ՝ ՀԲ քարտուղարը չի հաստատում աղքատության մակարդակի բարձրացումը, սակայն նշում է, որ ներկայում բանկն աշխատում է աղքատության շեմի որոշման համակարգի վերանայման ուղղությամբ։ Արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։

Նույն շարքից