Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր 2015» գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի 5-ամյա Էլեն Ասոյանը, գրում է sputnikarmenia.ru-ն: Կայքի հաղորդմամբ` այս մասին հայտել է Էլենի պրոդյուսեր Ալիկ Հակոբյանը:
Նրա խոսքով, անակնկալ կերպով հրավեր ստացան այս տարի ևս մասնակցել այս մրցույթին.
«Անցյալ տարի Էլենը Թուրքիայում հաղթեց «Աշխարհի փոքրիկ արքայադուստրը» մրցույթում, Քանի որ Թուրքիան 2014թ.-ին մրցույթը բավականին բարձր մակարդակով անցկացրեց, Եվրոպայի խորհուրդը որոշել է միջոցառումը կրկին այնտեղ անցկացնել»:
Հակոբյանի խոսքով, իրենք վճռական են տրամադրված և գնում են միայն հաղթանակի հետևից:
Հակոբյանը կոչ է արել աջակցել փոքրիկ Էլենին՝ հետևելով նրա ֆեյսբուքյան էջին:
«Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը 2015» գեղեցկության մրցույթը կանցկացվի Թուրքիայի Բոդրում քաղաքում՝ սեպտեմբերի 29-ից՝ հոկտեմբերի 9-ը:
