Հասարակություն Պատահարներ 

Պառավաքարում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից  զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս պահին ևս գնդակոծվում են սահմանամերձ գյուղերի տները, իսկ բնակիչները թաքնվել են նկուղներում:

Պառավաքար գյուղի որոշ բնակիչներ այժմ գտնվում են իրենց այգիներում և կրակահերթերի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Նրանք գտնվում են թաքստոցներում:

Նույն շարքից