Հասարակություն 

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արմեն Մովսիսյանի հոգեհանգստյան արարողությունը

Կոնդի Սուրբ   Հովհաննես եկեղեցում, ուր անցկացվեց  ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը, որին ներկա էին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, Արցախի վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, նախարարներ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահն ու տեղակալները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը,  պատգամավորներ և այլք:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 21-ին, 53 տարեկան հասակում իր մահկանացուն կնքած Արմեն Մովսիսյանը կառավարության ամենաերկարամյա նախարարն էր, որը անկախության  առաջին տարիներից ղեկավարում էր Էներգետիկայի նախարարությունը:

Արմեն Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 25-ին՝  Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:

Նույն շարքից