Այսօր հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94- ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու տղամարդ էլ վիրավորվել է։
Այս տեղեկությունները «Ազատությանը» փոխանցեցին Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը, ինչպես նաև՝ ոստիկանության լրատվական բաժնից։