Քիմ Քարդաշյանը հրապարակել է բաց ֆոտոշարքի լուսանկարները, որն արվել է նրա հղիության երրորդ ամսում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ հղում անելով Aia0604 բլոգերին:
Լուսանկարների հեղինակն է Սթիվեն Գոմիլիոնը: Լուսանկարներում Քիմը կիպ զգեստներով, ներքնազգեստով, մերկ մարմնին հագած մուշտակով է:
«Այս լուսանկարներն արել ենք KimKardashianWest.com-ի համար, երբ ես հղիության երրորդ ամսում էի»,- Instagram-ում գրել է Քիմը լուսանկարներից մեկի տակ:



