Հայաստան Քաղաքական 

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է։

Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին։

«Ադրբեջանի կողմից տեռորիստական քայլ է սա, անթույլատրելի է։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները կարձագանքեն կատարվածին, իսկ միջազգային կառույցներն էլ համապատասխան գնահատական կտան»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով ցույց է տալիս, որ իրենք դեմ են հարցի խաղաղ լուծմանը։

Նշենք, որ Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Այս պահի դրությամբ՝ երեք խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավան եւ Պառավաքար գյուղերում։

Նույն շարքից