Մշակույթ Հասարակություն Գիտություն 

Անգլերեն սովորելու մի քանի օգտակար ռեսուրս

List-english.ru –  օնլայն-բառարաններ, ֆորումներ, դպրոցներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, թեստեր, դասագրքեր, վիդեոկուրսեր, խաղեր, ծրագրեր անդրոիդի և iPhone-ի համար, YouTube-ի ալիքներ, և այլն: Բոլորն անվճար:

Englishtips.org – ներբեռնման համար նախատեսված գրքեր ու դասագրքեր: Շատ լավ է աշխատում որոնման համակարգը:

Britishcouncil.org – Բրիտանական խորհրդի պաշտոնական կայքը. թեստեր, քերականություն, խաղեր, և այլն: Ամբողջն անգլերենով է, այդ իսկ պատճառով սկսնակները գուցե դժվարանան կողմնորոշվել:

Bbc.co.uk – ժամանակակից, կենդանի լեզուն սովորելու համար նախատեսված տարատեսակ նյութեր:

Real-english.com – դասընթացներով, հոդվածներով ու տեսանյութերով հարուստ, բավականին ընդլայնված կայք:

Eslpod.com – հզոր ռեսուրս Կալիֆոռնիայից, որի գլխավոր նպատակն է՝ սովորեցնել անգլերենը՝ որպես երկրորդ լեզու: Կայքը հնարավորություն է տալիս ներբեռնել հսկայական քանակությամբ ձայնագրություններ և բառարաններ:

Elllo.org – այստեղ ընտրված են ձայնագրություններ ամբողջ աշխարհից, տարբեր թեմաներով:

Նույն շարքից