Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին խնդրել է թույլատրել ձիով երթևեկել մայրաքաղաքի հեծանվային ուղիներով։ Ստերլիգովն արդեն համապատասխան հայց է ներկայացրել քաղաքապետին, գրում է Նորությունների ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ պատրաստ է անձամբ ստանձնել ձիերի կեղտը հավաքելու և Մերձմոսկովյան հողամասերը դրանցով պարարտացնելու պարտավորությունը։