Քաղաքական Միջազգային 

Արեւմտյան Ուկրաինայում հասունանում է քաղաքացիական պատերազմի հավանականությունը

Ուկրաինայում կանխորոշվում է քաղաքական նոր ճգնաժամ: Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականը, նշելով, որ իշխող կոալիցիայի կուսակցությունները հրաժարվում են սատարել երկրի կենտրոնացմանն ուղղված ծրագրերը: Նրանց կարծիքով Պորոշենկոյի վրա ճնշումներ են գործում ազգայնական ուժերը, որոնք բացառում են որոշակի զիջումների գնալ Մոսկվայի ու աշխարհազորայինների հարցում:

Պարբերականոի կարծիքով Արեւմտյան Ուկրաինայում հասունանում է քաղաքացիական պատերազմի վտանգը:
Քաղաքացիական պատերազմի ընթացքում արեւելքի մեծ մասն ավիրվել է, իսկ Կիեւն ընդհանարպես չի պատրասվում վերականգնել այն: Միաժամանակ լարված է իրավիճակը նաեւ Արեւմտյան Ուկրաինայում, իսկ կառավարող կոալիցիայում կանխատեսվում է նոր խմորումներ:

Ուկրաինայի Արմատական կուսակցությունն արդեն դուրս է եկել կոալիցիայից, Յուլյա Տիմոշենկոյի կուսակցությունը նույնպես չի սատարում Պորոշենկոյին: Ազգայնականները բացառելով զիջումները՝ պահանջում են կենտրոնացված պետության կազմավորում, իսկ Աջ սեկտորը առաջարկում է ցրել Գերագույն Ռադան ու նոր ընտրություններ անցկացնել:

Այն, որ Ուկրաինայում անարխիա է, վաղուց ապացուցված իրողություն է: Ազգայնականներն, առանց Կիեւի համաձայնության ձեռնամուխ են եղել Ղրիմի բլոկադային, իսկ ավելի վաղ Մուկաչեւոյի իրադարձությունները ապացուցեցին, որ Պորոշենկոն զրկվել է իրավիճակը վերահսկելու հնարավորությունից:

Նույն շարքից