Հասարակություն 

Եգիպտոսում փորձել են թալանել հնագիտական հուշարձանները

analitik.am

Եգիպտոսի ոստիկանությունը կանխել է Աբու Սիր (տեղակայված է Կահիրեից հարավ) հնագիտական հուշարձանները թալանելու փորձը:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, զբոսաշրջության ոստիկանության աշխատակիցները նկատել են կասկածելի անձանց, որոնք ներխուժել էին հնագիտական հնագույն բուրգերից մեկը՝ թանկարժեք իրեր որոնելու նպատակով:

Երբ ոստիկանները մոտեցել են հանցագործներին, վերջիններս կրակ են բացել: Փոխհրաձգության հետևանքով հանցագործները թաքնվել են: Ներկայում ոստիկանությունը որոնում է նրանց:

Բենի Սուեյֆ մարզը ոչ պաշտոնապես անվանում են «դրախտ հնագետների համար»: Այստեղ պահպանվել են բազմաթիվ հնագույն հուշարձաններ, այդ թվում՝ Մայդում բուրգը, որը հնագույններից մեկն է:

Նույն շարքից