Հասարակություն 

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծը քաղաքական ենթատեքստ չունի. ՀՀԿ խոսնակ

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծը քաղաքական երանգ չունի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախ, խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, կան ձերբակալվածներ, ամեն ինչ հստակ կներկայացվի նախաքննությունից հետո: Մի բան փաստ է, որ որևէ քաղաքական պատվեր չի եղել, ու այս խնդրին փորձել տալ քաղաքական երանգ՝ իրականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու է: Որևէ քաղաքական երանգ տեսնելը՝ անընդունելի է, չկա: Մնացածը նախաքննությունը իր գործը կկատարի, ձերբակալվածներ կան, բայց պատճառները քաղաքական չեն: Առողջություն եմ մաղթում, շուտափույթ ապաքինում»,- նշեց  Շարմազանովը:

Նույն շարքից