Հասարակություն 

Ջեյմս Ուորլիքը արձագանքել է սահմանին տիրող իրավիճակին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն արձագանքել է այսօր երեկոյան Հայաստանի սահմանամերձ գյուղերում ստեղծված լարված իրադրությանը:

Twitter-ի իր էջում գրառումով` դեսպան Ուորլիքը մասնավորապես ասել է. «Համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր բռնությունների առնչությամբ` կոչ անելով վերջ դնել հարձակումներին ու պատասխաններին»:

Նույն շարքից