Միջազգային Քաղաքական 

Չեխիայի ղեկավարը փախստականներին կոչ է արել հարգել եվրոպական արժեքները

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելել է Վիշնի Լգոտի գյուղը` երկրի հյուսիս-արևելքում, որի բնակիչները մի քանի անգամ բողոքել են այնտեղ ապօրինի ներգաղթյալների ճամբարի տեղակայման դեմ: Այս մասին գրում է Hospodarske noviոy պարբերականը:

Զեմանը տեղի բնակիչների հետ քննարկել է ներգաղթյալների թեման` չթաքցնելով իր բացասական վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ:

«Ձեզ ոչ ոք այստեղ չի կանչել: Իսկ եթե դուք այստեղ եք եկել, ձեզ պահեք մեր օրենքների համաձայն` ինչպես դա անում ենք մենք ձեր երկրներում գտնվելիս: Դա ձեզ դուր չի գալի՞ս։ Ուրեմն գնացեք տուն»,- ասել է նա` հեռակա դիմելով ներգաղթյալներին:

Նույն շարքից