ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը:
Նախատեսվում է, որ երկու գերտերությունների առաջնորդները կքննարեկն սիրիական հակամարտությունը և այն կարգավորելու ուղիները:
Նշենք, որ ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Վաշինգտոնը և Մոսկվան տարակարծիք են Սիրիայի նախագահի պաշտոնավարման հարցում:
Չնայած դրան ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը կարծում է, որ համատեղ աշխատելով կարելի է Սիրիայի հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորել: