ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և զրուցել հայ-ադրբեջանական սահմանին բռնության վերջին դեպքերի և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Այդ մասին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Լուրջ զրույց ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ, թե ինչպես վարվել բռնության վերջին դեպքի, հատկապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի փաստի հետ»,- գրել է Ուորլիքը։