Հայաստան Քաղաքական 

Իմ պարագայում ԱԱԾ-ն նախազգուշացում անելու գործառույթ չունի. Զ. Փոստանջյան

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտնեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է լինել Սահմանադրական բարեփոխումներին դեմ պայքարող ուժերի կողքին:

«Մենք կարող ենք լինել այն օղակը, որը կհամախմբի Սահմանադրության նոր նախագծի դեմ պայքարող ուժերին»,- ասաց պատգամավորը և հայտնեց, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու նախագծին:

Անդրադաառնալով ԱԱԾ-ի հայտարարությանը՝ Փոստանջյանը նշեց, որ ինքը չգիտի, թե ինչ տրամադրություններ ունի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Իմ պարագայում ԱԱԾ-ն նախազգուշացում անելու գործառույթ  չունի, որովհետեւ միջամտել է գործադիր մարմնի աշխատանքին՝ սպառնալիք հնչեցնելով և փորձելով խոչընդոտել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները:»:

Այդ հայտարարությունից հետո, ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին:

Նույն շարքից