Հարգելի համաքաղաքացիներ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի և «Dasaran» կրթական ծրագրի համատեղ կազմակերպած «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթը մեկնարկել էր հուլիսի 1-ին, որին կարող էին մասնակցել Dasaran.am կայքում գրանցված բոլոր աշակերտները` ներկայացնելով անհատական կամ խմբային տեսանյութեր վերոնշված խորագրով:
Մրցույթի նպատակն է դպրոցական տարիքից երեխաների մեջ ձևավորել հոգատար ու հետևողական վերաբերմունք սեփական քաղաքի և շրջակա միջավայրի նկատմամբ:
Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից: