Հայաստան Քաղաքական Միջազգային 

ԵԱՀԿ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ

Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանքն են հայտնել որ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման նախաշեմին:

«Ցավում ենք, որ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման նախաշեմին:

Նման զենքի օգտագործումն անընդունելի լարվածություն է առաջացնում հակամարտությունում։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ։

Մենք հնարավոր ամենաազդեցիկ ձևով կոչ ենք անում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից: Կողմերը պարտավորություն ունեն Ժնևի կոնվենցիայով պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները նշել են, որ կշարունակեն իրենց աշխատանքը կողմերի հետ ամենաբարձր մակարդակով՝ լարվածությունը նվազեցնելու և տևական ու խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար։

Նույն շարքից