Հասարակություն 

Բնակարանի խուզարկությամբ` հայտնաբերվել է ատրճանակ և փամփուշտներ

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Հրանտ Պ.-ի բնակարանում:

Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության ատրճանակ` «CO 2109» գրառմամբ, և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից