Հասարակություն 

Մտել է տուն, ու տեսել, որ մայրը մահացել է. պատմում է Բերդավանի բնակիչը. news.am

Տավուշի մարզի Բերդավան համայնքում նախորդ գիշեր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի գնդակոծության հետեւանքովվիրավորված` 62-ամյա Արփիկ Մարալչյանն ուզոհված՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը մայր ու աղջիկ են:

Արփիկ Մարալչյանի քույրը՝ Անիկ Մարաղյանը, որը դեպքի պահին նույնպես տանն է եղել, NEWS.am-ին պատմեց, որ սկզբում վիրավորվել է քույրը, այնուհետեւ, երբ քրոջը ճանապարհել է հիվանդանոց եւ տուն մտել, տեսել է, որ մայրը մահացել է:

«Հեռախոսով էի խոսում բարեկամիս հետ, զանգեց, ասեց` շուտ տուն մտեք, ասեցի՝ տանն ենք, անջատեցի, ու միանգամից այնպիսի ձայն եկավ, մեկ էլ տեսնենք՝ ծուխ, մառախուղ ու դոմիկի կեսը չկա: Դոմիկի տանիքը թափվեց գլխներիս վրա: Տեսա՝ քրոջս ոտքից արյուն է գալիս, զանգեցի ախպորս, եկավ, տարավ քրոջս: Ես դրսից ներս գնացի էդ պահին ու տեսա, որ մայս մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից»,- պատմեց Անիկ Մարաղյանը՝ նշելով, որ այն պահին, երբ դրսում է եղել, տեսել է՝ ինչպես է  քանդվում հարեւանի տունը, որի բնակիչներից  41-ամյա Սոնա Ռեւազյանը նույնպես զոհվել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից