Գյուղատնտեսություն Հասարակություն 

Գյուղացիների փակել են Երևան-Արարատ մայրուղին

analitik.am

Արարատի մարզի խաղողագործներն արդեն մեկուկես ժամ է փակ են պահում Երեւան-Արարատ մայրուղին: Նրանք պահանջում են մթերել իրենց խաղողի բերքը, Մի քանի հարյուր խաղողագործներ մոտ 20՝ խաղողի չմթերված բերքով բեռնված մեքենաներով փակել են մայրուղին եւ հրաժարվում են բացել այն:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Ռոբերտ Մակարյանը փորձել են համոզել գյուղացիներին, որ բացեն ճանապարհը, բայց ապարդյուն:

Գյուղացիները պնդում են, որ մինչեւ նախագահ Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգան, իրենք չեն հեռանալու: Մարզպետի պնդմամբ, Հովիկ Աբրահամյանը ճանապարհին է, և շուտով կհասնի:

Նշենք, որ գյուղացիներն ասում են, որ տարբեր պատճառաբանություններով Մասիսի «Նոյ» գործարանը չի ընդունում իրենց խաղողի բերքը:626364 6165 61

Նույն շարքից