Իմ ունեցած տեղեկություններով, արդեն 3 տարի է Երևանի քաղաքապետարանը աջակցում է սահմանամերձ գյուղերին և զինվորներին, ուստի պետք չի խառնել ամեն ինչ իրար և կոչ հնչեցնել, թե «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չանենք, դրա փոխարեն օգնենք սահմանամերձ գյուղերին: Ամեն կառույց իր լիազորություններն ունի:
Բազմաթիվ տուրիստներ աշխարհի տարբեր երկրներից գալիս են մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Այն հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ աշխարհին հիշեցնելու թե մեր պետության, թե մեր մայրաքաղաքի հազարամյա պատմության մասին: սա նույնպես շատ կարևոր է Հայաստանի համար, ուստի պետք չի կոչեր անել քաղաքապետարանին չանելու այն, ինչ պետք է անի և անելու մի բան, ինչն իր լիազորությունների մեջ չի մտնում: Յուրաքանչյուր կառույց պետք է զբաղվի իր գործերով: Երևանի տոնը չնշելն ուղղակի խայտառակություն է պետության համար՝ անկախ չնշելու պատճառներից: