Գյումրու թատերական հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը:
Գյումրու թատերական հրապարակում մոտ երկու հարյուր քաղաքացի է հավաքվել:
Գյումրիում են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը` News.am-ի