Սոցցանցերի օգտատերերը գործարկել են ֆլեշմոբ` հելոուինյան դդումները նմանեցնելով ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Դոնալդ Թրամփին։
Կերպարը ստացել է Դոնալդ Թրամփկին անվանումը՝ հիմնված Թրամփ ազգանվան և pumpkin («դդում») բառերի համադրության վրա։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը՝ հրապարակելով արդեն պատրաստ տարբերակների լուսանկարները։
Միլիարդատիրոջ մազերն ու հոնքերը պատրաստվում են ծղոտից։ Դոնալդ Թրամփկինի պատվին արդեն հայտնվել է համանուն կայք։
