Հասարակություն Պատահարներ 

Փրկարարները Սևանա լճում որոնում են անհայտ կորած 2 անձանց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է:

Նրանցից մեկին հաջողվել է լողալով դուրս գալ ափ և ահազանգել 911 ծառայություն: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:  ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից