Մշակույթ Հասարակություն 

Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը

Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փառատոնի մասնակից ապրանքարտադրողները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ և այլն։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնը Երևանի և Մոսկվայի գործընկերության ևս մեկ ամրան է:

Փառատոնն ուղեկցվել է տոնական միջոցառումներով, համերգային ծրագրով։

fa080e7367f121e538968ed38ebba1838bc291b0 9f9a7efe5d298c32e3e6a21da57701b726d723f3 3369d8f6f2707204525cf289b03dc32c91bca71c

Նույն շարքից