Գյումրու թատերական հրապարակում շարժման առաջին հանրահավաքին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում:
Հանրահավաքին ելույթ ունեցան նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը, հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչները։ Նրանք կոչ արեցին մոբիլիզացվել, միավորվել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում, մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել։
Հանրահավաքից հետո մեկնարկեց «Ոչ»–ի ճակատի երթը։
Երթի մասնակիցները հնչեցնում են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու կոչեր։ Երթը հսկում են ոստիկանները: