ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գյումրիում ընթացող հանրահավաքի բանախոսներից մեկը իր ելույթում մեղադրանք է ներկայացրել ոստիկանությանը, թե ոստիկաններն անջատել են թույլատրված հանրահավաքի էլեկտրասնուցումը:
Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունն իր գործառույթների բերումով որևէ առնչություն չունի հանրահավաքներն էլեկտրական հոսանքով ապահովելու, հոսանքն անջատելու և այդ կարգի այլ խնդիրների հետ:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանությանն անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մտայնությունից ու փորձերից: