Մեծ Բրիտանիայի 54-ամյա բնակչուհին սոսնձել է հետույքը լոնդոնյան Debenhams հանրախանութի ցուցափեղկին՝ իր բողոքն արտահայտելու ներգաղթյալների նկատմամբ իշխանությունների քաղաքականության հարցում։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Բնակչուհին հագել է մարմնագույն ներքնազգեստ, կրել է ժապավեն՝ հետևյալ գրությամբ՝ «Աշխարհի ամենաչար պառավը»։
Նա բացատրել է, որ որոշել է իրենց սոսնձել, որպեսզի ոստիկանները չկարողանան խափանել իր ակցիան։ Իսկ ոստիկանները հայտարարել են, որ չեն ձերբակալի տատիկին, քանի որ համաձայն են նրա ասածներին։
Կինը նշել է, որ բոլորը պետք է ընդունեն ներգաղթյալներին, և ոչ մեկը չպետք է ապրի պատերազմից ավերված երկրում։