Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Դրանք արվում են Հայաստանին սադրելու համար: Սա ցանկացած բանակցական գործընթաց խափանելու միջոց է. այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտման դեպքերին։
«Ես ցնցված եմ նման բռնությունից: Մեզ հայտնի է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմական թշնամության մասին, բայց այս անգամ այդ թշնամությունն անմիջապես ուղղված է Հայաստանին: Սա անընդունելի է: Կոչ եմ անում Եվրոպական հանձնաժողովին`դատապարտել Ադրբեջանի բռնի գործողությունները և պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ:
Սա սադրանք է, որի հետևանքով 3 կին է զոհվել, ինչն անընդունելի է: Եվրոպական հնաձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Դրանք արվում են Հայաստանին սադրելու համար: Սա ցանկացած բանակցական գործընթաց խափանելու միջոց է:
Այս խնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Եվրոպական և միջազգային կառույցները պետք է դատապարտեն այս գործողությունները»: