Հասարակություն 

Հայաստանում նվազել է ամբուլատոր մահացության մակարդակը

Հայաստանում իրականացված վիրահատությունների արդյունքում ամբուլատոր մահերի թիվը 2014թ. Երևանում կազմել է 1,4%, իսկ մարզերում  0,2%: Սեպտեմբերի 25-ին Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստին այս մասին նշեց ՀՀ գլխավոր վիրաբույժ ՀովհաննեսՍարուխանյանը:

«Այս թիվն ակնառու նվազել է 2012թ. հետ համեմատ, երբ Երևանումամբուլատոր մահերի թիվը կազմել էր 1,6%, իսկ մարզերում՝ 0,5%:Օրինակ` 2014թ. Հայաստանում սուր աղիքային անանցանելիությանդեպքում որովայնի անհետաձգելի վիրահատությունների թիվը կազմելէ 573, որոնցից մահացել են 36-ը: Վիրահատվածների 50%-ը ընդունվելեն 24 ժամ ուշացումով, ինչի պատճառ, օրինակ, մարզերում լինում էհիվանդի տեղափոխումներն այլ հիվանդանոցներ, իսկ տարիքայինառումով, մահացածների 80%-ը 60 տարեկանից բարձ տարիքի ենեղել»,- հայտնեց Հովհաննես Սարուխանյանը:

Գլխավոր վիրաբույժը հավելեց, որ 2014թ. Հայաստանում իրականացվել է 130 հազարից ավելի վիրահատություն, մանկական վիրաբուժության ոլորտում՝ 14 հազարից ավելի, նյարդային վիրաբուժության ոլորտում՝ 1288, նշիկների հեռացում՝ 9902,  թոքերի վիրահատություն՝ 861, սրտի՝ 4278, որոնցից 938-ը կատարվել է բաց սրտի վրա:

Նույն շարքից