Հասարակություն 

Հորվաթիան բացել է Սերբիայի հետ սահմանը

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Խորվաթիան բացել է Սերբիայի հետ սահմանը, որն անցած օրերին փակ էր սերբական համարանիշերով բեռնատար տրանսպորտի եւ ավտոմեքենաների համար: Այս մասին Խորվաթիայի կառավարությունը տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

Ռիա Նովոստիի փոխանցմամբ, երթեւեկությունը վերականգնվել է 2 անցակետով, մնացյալ 6-ը դեռեւս փակ են: Հիմա ակնկալվումէ, որ խորվաթական բեռնատարների եւ տրանսպորտային միջոցների համար իր սահմանները կբացի նաեւ Սերբիան:

Եվրամիության անդամ Խորվաթիայի եւ Միությանն անդամակցության թեկնածու Սերբիայի միջեւ այս շաբաթ «մաքսային պատերազմ» է սկսվել: Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Սերբիան բոլոր անցակետերով փակել էր Խորվաթիային բեռնատարների մուտքը երկիր՝ ի պատասխան ավելի վաղ Խորվաթիայի սահմանած նույն միջոցների:

Կոնֆլիկտի պատճառը Եվրոպայի միգրացիոն ճգնաժամն է:

Նույն շարքից