Քաղաքական Միջազգային 

Ասադի տապալումը ծանր իրավիճակ կստեղծի Սիրիայի քրդերի համար

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ իրենք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներն են, սակայն միաժամանակ կարծում են, որ Ասադի հեռանալն աղետալի կլինի բոլորի համար։

Մուսլիմը նկատել է, որ սպառնալիքը բխում է ոչ միայն ԴԱԻՇ-ից, այլև՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահարուշ Շամ» ահաբեկչական խմբավորումներից, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ. «Եթե սալաֆիները տապալեն գործող վարչակարգը, ապա դա աղետալի կլինի բոլորի համար: Տարածաշրջանում այդ խմբավորումների առկայության պայմաններում քրդերը չեն կարող իրենց անվտանգ զգալ»։

Նույն շարքից