Հասարակություն 

Հռոմի պապը ծաղիկ է դրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշակոթողին

ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հռոմի Ֆրանցիսկոս պապը ոգեկոչել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգության 3000 զոհի հիշատակը` ծաղիկ դնելով զոհերի հուշակոթողին:

Daily Mail-ի հաղորդմամբ` նախկին Զույգ աշտարակների  մոտ գտնվող հուշակոթողի մոտ գտնվելիս  Հռոմի պապը դատապարտել է բռնության անիմաստ գործողությունները:

Պապն այցելել է նաև Սեպտեմբերի 11-ի ազգային թանգարան, ապա հանդիպել զոհերի  մի քանի հարազատների հետ:

Այսօր ավելի վաղ` իր վեցօրյա ճանապարհորդության շրջանակներում, Հռոմի պապը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Գլխավոր ասամբլեայում:

Նույն շարքից