«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մոտ մեկ ամիս է՝ կասկածելի ծագումնաբանությամբ ինչ-որ կայքեր եւ անձինք տարբեր խողովակներով լուրեր են տարածում սկզբում, իբր դպրոցներից, հետո մանկապարտեզներից երեխաներ գողանալու մասին: Իհարկե, այդ լուրերը հերքվում են, բայց արդյունքում հատկապես մարզերում խուճապային տրամադրություններ են տարածվում, մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրոց և մանկապարտեզ ուղարկել. անգամ այդ հաստատությունների ղեկավարներն են սկսել զգուշանալ:
Սկզբում թվում էր՝ այդ լուրեր տարածող կայքերը «լայք» հավաքելու համար են այդպես վարվում, բայց այժմ արդեն լուրջ կասկածներ են առաջանում, որ այս «լրատվական ահաբեկչությունը» կոնկրետ կետից ուղղորդվող և հեռու գնացող նպատակով գործընթաց է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում