Հայաստան Քաղաքական Տնտեսություն գլխավոր Մամուլի տեսություն 

Ռուսական ռուբլով առեւտուր անելու ՀՀ վարչապետի առաջարկը բանի տեղ չեն դրել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անց է կացվել Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստը:

Այս նիստը նշված ֆորմատով առաջինն է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո, որը տեղի էր ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին: Սա ուշագրավ է նրանով, որ Գրոդնոյում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրացրել էր ԵՏՄ անդամ երկրների միջեւ ռազմավարական ապրանքների առեւտուրն իրականացնել ռուսական ռուբլով՝ շրջանցելով դոլարը:

Կարելի է սպասել, որ երեկ արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի նիստում այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Սակայն, մեր տեղեկություններով, նման թեմայով նույնիսկ ակնարկներ չեն եղել: Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ կառույցներից այդ հարցում մասնագիտացված մարմնի օրակարգում նման հարց ընդհանրապես չկա:

Փաստորեն Հովիկ Աբրահամյանի՝ Գրոդնոյում հնչեցրած առաջարկը մնացել է ձայն բարբառո հանապատի:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից